Փաշինյան Նիկոլին հնարավոր չէ իշխանազրկել առկա քաղաքական ուժերի միջոցով:
Փաշինյան Նիկոլին հնարավոր չէ իշխանազրկել առկա հոգևոր ուժերի միջոցով:
Ավելին` Փաշինյան Նիկոլին հնարավոր չէ իշխանազրկել առկա բնակչության միջոցով:
Փաշինյան Նիկոլին հնարավոր է իշխանազրկել 2-րդ Փաշինյան Նիկոլի միջոցով: Ցավոք կամ բարեբախտաբար, 2-րդ Փաշինյան Նիկոլ առայժմ ասպարեզում չկա: Դա նշանակում է, որ Փաշինյան Նիկոլին իշխանազրկելու մեջ հետաքրքրված ուժերը պետք է «աճեցնեն» 2-րդ Փաշինյան Նիկոլ:
Կա մեկ տարբերակ ևս. կարելի է հասարակության մեջ ազգայնականություն գեներացնել: Երկու տարբերակն էլ ժամանակ և ռեսուրսներ են պահանջում, սակայն 2-րդ Փաշինյան Նիկոլի ի հայտ գալու դեպքում ազգայնականության մասին կարելի է շատ երկար ժամանակով մոռանալ:
Հետևությունը ձեզ եմ թողնում:
Կարեն ՀԵՔԻՄՅԱՆ